Լուռ մարդասպանի՝ արգանդի վզիկի քաղցկեղի 5 կարևորագույն նշանները, որ չի կարելի անտեսել

Քաղցկեղի այս տեսակը համարվում է լուռ մարդասպան, քանի որ կարող է առանց լուրջ ազդանշանների ընթանալ: Սակայն եթե այն հայնաբերվի առաջին փուլում, ապա բուժման հավանականությունը շատ մեծ է, իսկ չորրորդ փուլում հայտնաբերվելու դեպքում ոչ ոք չի կարող լիարժեք բուժում և 5 տարուց ավել կյանք խոստանալ:

Ահա, թե ինչու է այդքան անհրաժեշտ պարբերաբար բժշկի այցելելը:

Ինչևէ, եկեք տեսնենք, թե որոնք են նախնական փուլի նշանները այս սարսափելի հիվանդության ժամանակ:

Անոմալ արյունահոսություն

Սա ամենաառաջին և կարևոր բանն է, որը նկատելուն պես պետք է շտապել բժիշկի: Այսպիսի արյունահոսություն, թեկուզ կաթիլների տեսքով, կարող է լինել ցիկլի կեսերին, դաշտանադադարից հետո կամ սեռական հարաբերության ընթացքում կամ դրանից հետո:

Տարօրինակ արտադրություն

Եթե նկատում եք, որ արտադրությունն այն չէ, ինչ որ պետք է լիներ, ապա՝ արագ բժիշկի: Դուք գիտեք, թե ինչիպիսին է ձեզ մոտ սովորական արտադրությունը և դրանից մի փոքր անգամ շեղումը անհանգստանալու առիթ է:

Ցավ կամ անհարմարության զգացում սեռական հարաբերության ժամանակ

Սա կարող է լինել նաև ուրիշ խանգարումների նշան: Հստակ կարող է ասել միայն բժիշկը:

Մեջքի ցավ

Մեջքի ցավը կարող է անգամ անհարմար նստած դիրքի արդյունք լինել, բայց կարող է նաև այլ բանի ազդակ լինել…

Մշտական ցավի դեպքում այցելեք բժիշկի:

Քաշի կորուստ առանց պատճառի

Ախորժակի կորուստն ու քաշի նվազումը այնքան էլ երանելի բան չեն ինչպես կարծում եք. սա խոսում է այն մասին, որ օրգանիզմը ճիշտ չի աշխատում, և պետք է անհանգստանալ:

Այլ նշաններ

հաճախակի միզելու ցանկություն, արյուն մեզի մեջ
արյունահոսություն հետանցքից, փորլուծություն
ոտքերի այտուցվածություն

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *