Ինչպես պատրաստել ավելուկով ոսպապուր. այս տարբերակը դուք դեռ չեք փորձել, ստացվում է շատ համեղ

Պատրաստման եղանակը

Չորացրած ավելուկը (կես կապ) լվանալ գոլ ջրում, մանր կտրատել: Եռացող ջրի մեջ լցնել ավելուկը, կես բաժակ մաքրած, լվացած, կիսաեփ արած ոսպը, մանր կտրատած կարտոֆիլը և սալորաչիրը:

Առանձին 1 ճ/գ ալյուրը բացել սառը ջրով այնպես, մինչև դառնա միատարր զանգված և ավելացնել ապուրին՝ անընդհատ խառնելով:

Այնուհետև ավելացնել աղ, պղպեղ, մանր կտրարած սխտոր (ըստ ցանկության) և եփել մինչև պատրաստ լինելը:

Կրակից վերցնելուց 5 րոպե առաջ ավելացնել նախօրոք պատրաստած սոխեռածը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *