EnterTrain-ը ներկայացնում է կրունկների ճաքերի դեմ պարզ բաղադրատոմս երկու բաղադրիչով, որոնք կան յուրաքանչյուր խոհանոցում:
Անհրաժեշտ կլինի՝
4 բաժակ կաթ,
3 ճ. գ. կերակրի սոդա:
Պատրաստումը՝
Կաթը դնել միջին ուժգնության կրակի վրա, հենց տաքանա, լցնել թասի մեջ: Լցնել կերակրի սոդան, խառնել: Ստուգել, որ միջոցը չափազանց տաք չլինի:
Ոտքերը դնել խառնուրդի մեջ, պահել 10 րոպե, սրբել և լվալ տաք ջրով, չորացնել սրբիչով:
Այսպես արեք ամեն օր (հետո կարող եք ավելի հազվադեպ), և ոտքերը կդառնան փափուկ, հարթ: