Խալերը, գորտնուկները, պիգմենտային հետքերը կարելի է հեռացնել բնական ճանապարհով և արագ

Մաշկը մեր օրգանիզմի պաշտպանիչ շերտն է: Մաշկի վրա առաջացած խալերը և գորտնուկները անհանգստացնում են բոլորին: Խալերը վերացնեղ միջոցներ: Գերչակի յուղ սննդի սոդայով։ Սննդի սոդայի վրա կաթեցնել մի քանի կաթիլ գերչակի յուղ, խառնուրդը քսել խալին:

Պահել այնքան, մինչև չորանա: Գործողությունը կրկնել օրական երկու անգամ մեկ ամիս անընդմեջ: Անանասի հյութ։ Անանասի հյութը բացում է պիգմենտի գույնը, բայց չի վերացնում խալը: Բամբակը թրջեք հյութի մեջ, դրեք խալի վրա և ամրակայեք: Գործողությունը կրկնեք օրական երկու անգամ երկու շաբաթ: Բնական միջոցներ գորտնուկների դեմ: Թարմ սխտոր։ Սխտորի շերտը ճզմել, դնել գորտնուկի վրա, ամրակայել:

Կես ժամ թողնելուց հետո լվանալ: Գործողությունը կրկնել օրական երկու անգամ ամենաքիչը մեկ շաբաթ: Վիտամին C։ Ճզմել վիտամին C-ի մի քանի հաբեր, մի քիչ ջուր ավելացնել, որ մածուկ ստացվի: Քսել գորտնուկին, կապել: Գործողությունը կրկնել ամեն օր: Սև կետերի դեմ: Դարչին։ Մեկ թեյի գդալ կիտրոնի հյութը և մեկ թեյի գդալ դարչինը խառնել, քսել դեմքին և պահել 15 րոպե: Վարսակ։ ½ թեյի գդալ մեղրը խառնել 1 ճաշի գդալ լոլիկի հյութի հետ և 1 ճաշի գդալ նախապես պատրաստված վարսակի փաթիլների հետ: Խառնուրդը քսել դեմքին՝ թեթև մերսելով, պահել 15 րոպե:

Պիգմենտային հետքերի դեմ Մասուրի եթերայուղ։ Մի քանի կաթիլ մասուրի եթերայուղ քսեք պիգմենտային հետքի վրա թաց մաշկին: Մի քանի րոպե մերսեք, մինչև յուղը ներծծվի: Խորդենու եթերայուղ։ Խորդենին հարուստ է հակաօքսիդանտներով: Մի քանի կաթիլ խորդենու յուղը խառնեք զեյթունի կամ կոկոսի յուղի հետ և քնելուց առաջ մերսեք մաշկի այն հատվածը, որտեղ պիգմենտային հետքեր կան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *