Սխտոր+ գինի. տնական հզոր միջոց, որը կարագացնի նյութափոխանակությունը և կօգնի արագ ազատվել ավելորդ ճարպից

Գոյություն ունեն մեծ քանակության ժողովրդական բաղադրատոմսեր, որոնք օգնում են շատ էժան և արագ լուծել առողջության հետ կապված խնդիրները: Դրանցից մի քանիսը ծանոթ են մարդկանց մեծ մասին:

Շատերը մոռացվել են, իսկ մի մասն էլ ծանոթ է շատ քչերին: Ստորև մենք կկիսվենք ձեզ հետ այդպիսի մի բաղադրատոմսով: Առաջարկվող ըմպելիքը, որ կպատրաստեք, ամբողջ օրգանիզմն ամրացնող ազդեցություն ունի՝ օգնելով նրա աշխատանքին և վերացնելով մի քանի լուրջ և տհաճ խնդիրներից: Ինչպես պատրաստել Մեզ հարկավոր է՝ 12 պճեղ սխտոր Կես լիտր կարմիր գինի: Շատ կարևոր է ընտրել լավ գինի:

Էժանագին, փոշով բացված կարմիր հեղուկը դեռ գինի չէ և օրգանիզմին ոչ մի օգուտ չի տա: Այդ պատճառով լավ գինի ընտրելիս այս դեպքում պետք չէ խնայել։ Ինչպես պատրաստել՝ Կտրտում ենք սխտորի պճեղները կամ ճզմում սխտոր-ճզմիչով: Մանրացված սխտորը լցնել 0,7-1 լիտր տարողությամբ բանկայի մեջ: Շատ մեծի կարիք չկա, իսկ փոքրի դեպքում չենք կարող հեղուկը թափահարել: Գինին լցնում ենք բանկայի մեջ։

Փակում ենք բերանը և դնում պատուհանագոգին: Կարևոր է, որ նրա վրա ընկնեն արևի ուղիղ ճառագայթները: Այսպես մեր դեղամիոցը պետք է մնա 2 շաբաթ: Ամեն օր մի քանի անգամ հարկավոր է այն լավ թափահարել: 2 շաբաթ անց օգտագործեք ըմպելիքը: Սխտորի մնացորդը ձեզ այլևս հարկավոր չի լինի, այնպես որ, այն կարող եք քամելով առանձնացնել լուծույթից: Գինին կարող եք պահպանել ապակե տարայի մեջ:

Ինչպես խմել՝ 1թ/գ-ից՝ օրական 3 անգամ, 1 ամիս շարունակ: Մեկ ամիս հետո խորհուրդ է տրվում դադար տալ կես տարով և ցանկության դեպքում կրկին շարունակել: Ինչով է օգտակար՝ Այժմ այն մասին, թե ինչ դրական էֆեկտ է ունենում այս ըմպելիքն օրգանիզմի վրա:

Արագացնում է նյութափոխանակությունը (արդյունքում օրգանիզմն ավելի հեշտ է ազատվում ավելորդ ճարպից) Ուժեղացնում է իմունային համակարգի աշխատանքը (արդյունքում օրգանիզմը կարողանում է արդյունավետ կերպով պայքարել բոլոր տեսակի հիվանդությունների դեմ և պաշտպանել այն բակտերիաներից) Լավացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *