Երեկ մետրոյում պատահաբար լսեցի 2 անծանոթ աղջիկների խոսակցությունը․․․Արտասվելով հենց հաջորդ կանգառում դուրս վազեցի

Երեկ մետրոյում պատահաբար լսեցի 2 անծանոթ աղջիկների խոսակցությունը․․․Արտասվելով հենց հաջորդ կանգառում դուրս վա-
զեցի։Ես արդեն 34 տարեան եմ, ամուսնացած եմ հիանալի անձնավորության հետ: Նա ինձ շատ է սիրում, ես նրան նույնպես:Բայց
մենք ունենք մի մեծ խնդիր. արդեն 10 տարի երազում ենք երեխա ունենալու մասին, սակայն ես չեմ կարողանում հղիանալ:

Արդեն հարյուրավոր բժիշկների մոտ ենք եղել, բոլորն էլ միաձայն պնդում են,որ մենք լիովին առողջ ենք, խորհուրդներ են տվել, բայց,
ցավոք, ամեն ինչ ապարդյուն է:Պիտի խոստովանեմ, որ այս տարիների ընթացքում փորձել ենք բոլոր միջոցները, նույնիսկ ընկերու-
հուս խորհուրդով գնացել եմ բախտագուշակների մոտ, խոտաբույսերով բուժում եմ ստացել:

Բայց երկար սպասված հղիությունն այդպես էլ չի ուրախացրել մեզ:Վերջերս մետրոյի վագոնում պատահաբար լսեցի 2 ուսանողու-
հիների խոսակցություն: Սարսափելի էր, բայց նրանք խոսում էին աբորտի մասին, իսկ ավելի կոնկրետ՝ իրենց կողմից արած աբոր-
տի մասին:Այսինքն երկուսն էլ արդեն հասցրել էին անել դա, և ուրախ էին, որ ժամանակին էին հայտնաբերել հղիությունը և դիմել
բժիշկի…

Մինչ նրանք խոսում էին, ինձ մի կերպ էի զսպում,որ չպտտվեմ նրանց կողմ և կյանքի դասեր տամ…Արցունքները գնացին աչքերիցս
Հենց վագոնի դուռը բացվեց, դուրս վազեցի, նստեցի և սկսեցի արտասվել…Շնորհակալ եմ ամուսնուս և մորս,միայն նրանց շնորհիվ
է, որ թեևաթափ չեմ լինում, շարունակում եմ հույսով ապրել, որ մի օր ես էլ երջանիկ կլինեմ:

Հիմա ես ամեն գիշեր ժպիտով եմ պառկում քնելու, փորձում եմ չհուսահատվել:Իսկ այն աղջիկներին խղճում եմ, որ նրանք չեն հաս-
կացել, թե որն է իրական երջանկությունը: Ոչ մեկին չեմ ցանկանա հայտնվել իմ իրավիճակում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *