Ամեն բան լավ էր, պատրաստվում էինք հարսանիքի, երբ ընկերս․․․3 օր առաջ այնպիսի բան ասաց, որ․․․Մինչ օրս ուշքի չեմ գալիս։ Պարզապես ուզում եմ կիսվել իմ ուրախո ւթյամբ: Շուտով մայր եմ դառնալու, բայց ունեմ նաև ցավ՝ իմ աղջիկը ծնված օրվանից սկսած հայր չի ունենալու:Նա լքել է մեզ՝ ինձ ու աղջկաս, ով դեռ պիտի ծնվի…
Բայց սարսափելին այն է, որ նա դա չի համարում դավաճանություն, չի համարում, որ լքել է: Ասում է, որ սովորական բան է, երբ մարդիկ սիրում են, իսկ հետո դադարում են…
***
Ես ու Արմենն ապրում էինք հարևանությամբ, նույն դպրոցն էինք հաճ ախում: Նա ինձնից 2 տարի մեծ էր:Դեռ մանուկ հասակում շատ ժամանակ էինք միասին անցկացնում, նա իմ եղբոր ընկերն էր:Երբ եղբ այրս գնաց ուրիշ քաղաք՝ համալսարանում սովորելու, ես ու Արմենը չդադարեցինք շփվել, այլ ընդհակառակը, մենք գրեթե անբ աժան դարձանք:
Հաճախ էինք երազում մեր ապագա ընտանքի մասին, որտեղ կհնչի մանկան ծիծաղը…Երբ մենք որոշեցինք ամուսնանալ, ես հղի-ության երրորդ ամսում էի գտնվում, բայց ոչ ոքի չէի ասել դրա մասին: Մեր ծնողները կողմ էին միությանը, և շուտով պիտի կայանար մեր հարսանքիը:
Մենք արդեն ներկայացրել էինք ամուսնության դիմումը, և ես որոշել էի նրան անակնկալ անել հենց պսակադրության օրը՝ պատմե-լով իմ հղիության մասին:Սակայն պսակադրությունից 3 օր առաջ եկավ Արմենը, բռնեց ձեռքիցս և տարավ դուրս: Շատ լուրջ ձայնով ասաց.
-Մենք պիտի խոսենք:
Պարզվեց, նա էլ ինձ չի սիրում, հանդիպել է ուրիշ աղջկա: Իսկ ինձ հետ ուղղակի կապված է, իբր մենք մանկական ընկերներ ենք, ես նրա մանկական սերն եմ…Ես պատմեցի, որ երեխայի եմ սպասում:Սկզբում նա չէր հավատում, իսկ երբ վստահեցրեցի նրան, ոչինչ չփոխվեց:
Ասաց, որ չի սիրում, չի ամուսնանա ինձ հետ: Եթե որոշեմ ունենալ երեխային, ապա կարող է օգնել գումարով:Ես նրան մի վարկյա-նում ատեցի, չնայած, որ մինչ այդ չափազանց շատ էի սիրում և վստահում ամեն հարցում:Այժմ ես իմ ողջ սերը պահպանում եմ դս-տերս համար…