Կարճ, բայց իմաստուն առակ, որ կարդում եք 1 րոպեում․․․Իմաստուն խոսքեր, որ պետք է իմանան բոլորը

Կարճ, բայց իմաստուն առակ, որ կարդում եք 1 րոպեում․․․Իմաստուն խոսքեր, որ պետք է իմանան բոլորը։ Մի օր ճանա պարհով
քայլում էր ծեր ու կյա նքի կողմից մեծ դասեր քաղած իմաստուն մի ծեր ուկ։ Նա չէր շտապում․ մեկ կանգ էր առնում, որ երկնքում
սավառնող թռչուններով հիանա, մեկ դաշտերի ծաղի կներին էր նայում, մեկ մարդկանց նայում ու ժպտում։

Հետո նա նկատեց մի տղամարդու, որը մի կերպ էր քայլում՝ ուսերին ծանր բեռ կրելով։ Բավական էր այդ մարդու վրա մի հայացք
գցել՝ հասկանալու, թե նրա համար որքան դժվար էր։

-Ինչու՞ ես ընտրել տաժանագիր չարչարանքի և անվերջ տառապանքների ուղին, —հարցրեց անցորդին իմաստունը։

-Ես հենց այնպես չեմ տառապում։ Ես դիմանում եմ դժվարություններին նրա համար, որ իմ երեխաներն ու թոռներն ապրեն բարեկե-
ցության ու երջանկության մեջ,— պատասխանեց դժբախտը։

-Իմ բոլոր նախնիներն են սա արել․ ապուպապս՝ հանուն պապիս, պապս՝ հանուն հորս, հայրս՝ հանուն ինձ, հիմա էլ ես տանջվում՝
հանուն երեխաներիս։

-Ասա ինձ, իսկ ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը արդյո՞ք երջանիկ եղել է։

-Դեռ ոչ, բայց իմ երեխաներն ու թոռները միանշանակ կլինեն երջանիկ, —ոգևորված պատասխանեց խեղճ տղամարդը։

-Գիտես, որ իմաստուն խոսք կա․ տգետը ոչ մեկին չի կարող կարդալ սովորեցնել, իսկ նապաստակը երբեք արծիվին չի դաստիրակի։
Սկզբում պիտի ինքդ սովորես լինել երջանիկ, և միայն հետո սովորեցնես երեխաներիդ այդ արվեստը։ Դա կլինի ամենաթանկ բանը,
որ կարող ես թողնել քեզնից հետո։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *