Հայրս թույլ չէր տալիս հեռացնել մարմնիս անցանկալի մազերը․ Միայն 10 տարի անց իմանալով պատճառը՝ ապշեցի․․․Այդպիսին է
հոր և դստեր սերն ու կապը։«Հիմա ես 26 տարեկան եմ, միայն վերջերս իմացա հարցի պատասխանը, որն ինձ տանջում էր ամբողջ
10 տարի:
Ես լիարժեք ընտանիքում մեծացա՝ մորս և հորս հետ,բայց մորս հետ ընկերուհիներ չենք:Կարող եմ ասել, որ ինձ հիմնականում հայրս
դաստիարակեց: Նա ուրախությամբ էր զբաղվում ինձնով:Երբ ես մեծացա, և եկավ ներքնազգեստ ու կոսմետիկա գնելու ժամանակը,
նա ինձ հետ գնում էր խանութներ և ինձ հետ շատ ժամանակ էր անցկացնում՝ մասնակցելով իմ կյանքին:
16 տարեկանում ես նրան հայտնեցի, որ ուզում եմ անել կյանքիս առաջին մեղրամոմով մազահանությունը: Հայրիկը վարանեց և ինձ
խնդրեց իրեն մի քանի օր տալ մտածելու համար:Պարզ է, չէի համբերում փորձել այդ պրոցեդուրան: Ես երկար համոզում էի հորս, և
նա, վերջապես, համաձայնվեց: Բայց մեկ պայմանով: Մազահանում կանեմ ծնկիցս ոչ վերև:
Ինչո՞ւ: «Հավատա ինձ և ավելորդ հարցեր մի տուր»:Իհարկե,ես ստիպված եղա համաձայնվել:Սրահը,ուր մենք գնացինք, լավագույնն
էր: Երբ մենք մտանք կոսմետոլոգի աշխատասենյակ, նա լիովին հանգիստ ընդունեց ազդրերիս չդիպչելու խնդրանքը:Ես զգացողութ-յ
ուն ունեի, կարծես նա և հայրս ինչ-որ բանի մասին պայմանավորվել էին, բայց շատ արագ այդ մասին մոռացա:
Մի քանի տարի անց ես մեկնեցի ուրիշ քաղաքում սովորելու, այնտեղ էլ աշխատանք գտա: Վերջերս հյուր եկա հարազատ քաղաք և
որոշեցի մազահանում անել նույն սրահում:Պարզվում է՝ այն նույն վարպետը դեռևս այնտեղ է աշխատում: Ես և նա զրուցեցինք, նա
ինձ պատմեց՝ հայրս ինչու այն ժամանակ այդպիսի պայման դրեց:
Իմ հրաշք հայրիկը նախքան ինձ թույլ տալը անել այդ պրոցեդուրան ինքն էր փորձել:Նա պետք է իր մաշկի վրա զգար՝ ինչի են ենթա
րկում իր սիրելի աղջկան:Նրան ոտքերի ամբողջական մազահանություն արեցին, իսկ հաջորդ օրը նրա ազդրերը քերծվածքներով և
կապտուկներով ծածկվեցին:Գլխավորը՝ նա դա այդպես էլ չպատմեց ինձ: Այդ նա է, դրա համար ես հորս ավելի շատ եմ սիրում»: