Ներիր, բայց ես միայն քեզ եմ հրավիրում, երեխան մեզ հետ չի գալու․․․Նրա այդ խոսքերը ինձ շոկի ենթարկեցին
Ես 19 տարեկան էի, սիրածս՝ 24: Մենք միասին էինք ապրում, իսկ երբ ծնվեց մեր աղջիկը, նա հեռ ացավ երկրից, մեկնեց ԱՄՆ: Ես
դեպրեսիայի մեջ էի, և միակ մարդը, ով ինձ աջակցում էր, մայրս էր: Երբ աղջիկս դարձավ 1 տար եկան, ընկերուհուս հարսանիքին
ծանոթացա պորտուգալացի հմայիչ երիտասարդի հետ: Հաջորդ օրվանից սկսեցինք հանդիպել: Ես ինքնամոռաց սիրահարված էի:
Աղջիկս ինքնըստինքյան երկրորդ պլան անցավ: Ընկերս այստեղ եկել էր սովորելու, սակայն 3 ամիս անց պիտի Պորտուգալիա վերա-
դառնար, նրա տունն այնտեղ է:Այդ ամիսների ընթացքում ապագայի պլաններ էինք կազմում. մենք հստակ որոշել էինք, որ միասին
ենք գնալու: Ես ամեն գիշեր քնելուց առաջ պատկերացնոմ էի,թե ինչպես ենք ես, աղջիկս և սիրելիս զբոսնում Պորտուգալիայում, սի-
րում միմյանց և վայելում կյանքը: Մի օր էլ ընկերոջս հետ կիսվեցի իմ երազանքներով, իսկ նա ասաց.
-Ներիր, բայց ես միայն քեզ եմ հրավիրում. մենք երկուսով ենք գնալու:
Դա ինձ շոկի ենթարկեց: Ես մի շաբաթ ժամանակ խնդրեցի մտածելու համար: Ուղիղ մի շաբաթ իմ մեջ երկու հոգի էին պայքարում.
մեկն ասում էր, որ չեմ կարող երեխ այիս թողնել, իսկ մյուսն ասում էր, որ գուցե հենց դա է երջանիկ լինելու իմ վերջին շանսը:Եկավ
ճակատա գրական օրը. աղջիկս քնած էր, ես համբուրեցի նրան վերջին անգամ և առանց պտտվելու գնացի:
Մորս հաղորդագրություն ուղարկեցի, որ շուտ գա տուն, ասացի, որ երեխան տանը մենակ է և անջատեցի հեռախոսս:Ես վստահ էի,
որ աղջիկս երջանիկ կլինի տատիկի հետ, իսկ ես նրանց գումար կուղարկեմ: Նստեցի սիրելիիս մեքենան և մենք շարժվեցինք դեպի
օդանավակայան: Միայն այդ ժամանակ սկսեցի գիտակցել, թե ինչ եմ անում:
1 տարեկան երեխաս տանը միայնակ քնած է, մայրս հաստատ անհանգս տացած ինձ է զանգում: Ես փոքրիկիս թողնում եմ առանց
մոր՝ ինչ-որ անծանոթ տղամարդու պատճառով և մեկնում եմ անծանոթ երկիր…Ես պատկերացրեցի, թե ինչպես է դստրիկս արթնա-
նում, մայրիկին կանչում, իսկ մայրիկը չկա…
Ես սկսեցի արտասվել, գոռացի, որ կանգ առնի: Սիրելիս զարմացած նայեց ինձ: Առանց որևէ բացատրություններ տալու՝ ես շտապե-
ցի տուն: Նստեցի առաջին հանդիպած տաքսին և հասա աղջկաս մոտ:Երեխաս դեռ քնած էր, ես գրկ եցի նրան, սկսեցի համբուրել
ոտքից գլուխ,ներողություն խնդրել, որ ուզում էի հետն այդպես վարվել: Ես ուրախ եմ, որ ժամանակին գիտակցեցի և չգործեցի կյան-
քիս ամենամեծ սխալը: