Այս 33 տարեկան գեղեցկուհուն գնդակահարել է իր իսկ սիրելին․․․Միայն իմանաք, թե ինչ է հասցրել նա անել մահվանից մի քանի վայրկյան առաջ

Այս 33 տարեկան գեղեցկուհուն գնդակահարել է իր իսկ սիրելին․․․Միայն իմանաք, թե ինչ է հասցրել նա անել մահվանից մի քանի
վայրկյան առաջ

Կրակոց, ցավ, մահվան սարսափ․․․

Հակառակ զարհուրելի իրավիճակին, մայրը փրկել է իր երե խային խելագար մարդա սպանի ճիրաններից․․․ սեփական մահվանից
վայրկյաններ առաջ։ Նման գերբնական ուժով օժտված է միմիայն մայրական սերը։Ջեսիկա Արե նդայլն իսկական հերոսուհի է։ Նա
մեռնելու պահին փրկել է իր 6-ամսական դստեր կյանքը։

33-ամյա կինն ուշ երեկոյան տուն է եկել զուգընկերոջ և իր երեխայի հոր՝ Անտուան Դևիսի հետ։ Անտուանը սաստիկ հարբած էր
և իրեն անպատվաբեր էր պահում։ Հանկարծ նրա պահվածքը փոխվել է կույր զայրույթի, ու նա ԱՄՆ, Ջորջիա նահանգի Սմիրնի քա-
ղաքում, տան մեջ ընկել է Ջեսիկայի հետևից։Մայրը երեխային գրկած փորձելով պաշ պանվել հարբած զուգընկերոջից, ձեռքն է առել
բեյսբոլի զարկիչը, սակայն նույն պահին տղամարդը ճանկել է մյուս զարկիչն ու մի քանի ուժեղ հար ված հասցրել Ջեսիկային։

Ենթադրաբար, զարկիչի հարվածներից մեկը դիպել է նաև երեխային, որը գանգուղեղային վնասվածք է ստացել և ներկայումս բուժ-
վում է հիվանդանոցում։Ջեսիկան երեխայի հետ փակվել է լոգասեն յակում, բայց Դևիսը կոտրել է դուռն ու հրացանով կրակել ընկե-
րուհու գլխին։ Հատակին փռվելու պահին մահացու վիրավոր մայրը դեռ ամուր գրկած է եղել իր փոքրիկ Քոլբիին, և հոգեվարքի գալ
արումները չեն խանգարել նրան ընկնել այնպես, որ երեխային չգցի լոգասենյակի հատակին՝ միաժամանակ պաշտպանելով նրան
սեփական մարմնով։

Ջեսիկայի մայրը՝ Թերեզ Լոնիելլոն, դստերը պահապան հրաշտակ է համարում․ «Ուղեղումդ չի տեղավորվում՝ ինչպես է նրան հաջ
ողվել ընկնել բոլորովին ուրիշ կողմի վրա։ Իր մարմինն ուղղել է հատուկ անկյան վրա, որ փրկի երեխայի կյանքը՝ այդ պահին ամեն-
ևին չմտածելով իր մասին»։Զարհուրելի ոճրագործությունց հետո Դևիսը լքել է լոգասենյակն ու ինքնասպան եղել։ Փոքրիկ Քոլբիին
ոստիկանությունը գտել է լոգասենյակում՝ պատահարից 13 ժամ հետո։

Քոլբիի տատիկը հույս ունի, որ թոռնուհուն շուտով դուրս կգրեն հիվանդանոցից լիովին ապաքինված, քանի որ հիմա երեխան ան-
համեմատ լավ է զգում։ Քոլբին նաև 15-ամյա քույր ունի, որը շատ ցավագին էր ընդունել ողբերգական իրադարձությունները։ Ջեսի-
կայի հարազատներն ու ընկերները հիմնադրամ են բացել, որի միջոցներով ծածկել են խիզախ մոր հուղարկավորության ծախսերը,
միաժամանակ ապահովելով որբացած քույրերին։ Վեց օրվա ընթացքում երկրի տարբեր ծայրերից Ջեսիկայի որբերի համար հավա-
քել է ավելի քան 20 հազար դոլար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *