Անհայր աղջիկ էի, մարդս էր Ռուսաստանները․Ամենաթանկ մարդը իմ կյանքում մայրս էր․․․Նրա արևով եմ երդվում, նման նվաստա-
ցում երբևէ չէի զգացել։Անտեր հարս էի Անտեր աղջիկ էի՝ մա նկուց անհայր մեծացած։ Չէ՛, հայրս կար, բայց մորս թողել, հարևան
գյուղում նոր ընտանիք էր կազմել, ես էի գլխիս տերը գյուղում։Մորս հետ համագյուղացիների գոմերում ոչխար էինք կթում, որը՝ փող,
որն էլ մեր կթած կաթից էր տալիս, գոյություններս քարշ էինք տալիս։
Անտեր-անտեր մեծանում էի։Հայրս միայն ինձ մարդի տալուց եկավ․մայրս էր կանչել,որ անտերությունս աչք չծակի խնամիների մոտ,
շատ չխղճան։Հայրս իր երկրորդ կնոջ լվացած, արդուկած փայլփլուն վերնա շապիկով եկավ՝ օձիքի ու պարանոցի արանքը թաշկի-
նակը հարմարեցրած,որ քրտինքից շուտ չկեղտոտվի վերնաշապիկը։Եկավ, օտարի պես նստեց սեղանի գլխին, խնամիների հետ հող
ու ջրից, հայրենիքից ու օջախից խոսեց։
Օտարի պես ինձ՝ իրեն օտար դարձած տանից ճանապարհեց հերթ ական անտերության ու գնաց։ Անտեր աղջիկ էի, մարդի գնացի,
երկու աղջիկ ունեցա իրար հետ ևից ու անտեր հարս դարձա։Ամուսինս Ռուսաստան գնաց՝ իր անտեր գլխին ճար անելու և հազար
տարի չվերադարձավ։ Սկեսուր-սկեսրայր նույն տան մեջ՝ գլխիս էին, բայց անտեր հարս մնացի։
Ամեն օր միտքս այն էր միայն, որ աղջիկներս վիզները ծուռ, անտեր չմնան։Տասնե րկու տարի իրենց մեծ որդին՝ տեգրս էլ ամուսնուս
նման Հայաստան չէր եկել։ Այդ տարի եկավ։ Ես էլի, ինչպես միշտ, մենակ էի․ մարդս՝ ռուսա ստանները, ես` սկեսուրիս, սկեսրայրիս
հետ։ Եկել են, նստել։ Հիմա ես պետք է հաց տամ այդ մարդկանց։
Կամաց-կամաց սկսեցին հավաքվել․ տալերս եկան՝ իրենց ընտանի քներով, տեգորս չորս քենիները՝ իրենց ընտանիքներով։ Ամբողջ
գերդաստանը հավաքվեց, մի խոսքով` մոտ մի 60 հոգի՝ ճիժ ու պժերին չհաշված։ Հիմա չգիտեմ, թե ինչպես պետք է կերակրեմ բոլո-
րին։
Սկեսրայրս` թե բա՝ հաց-մաց սարքի,ասեցի՝ ի՞նչ սարքեմ,պա՛պ,բան չկա,ոչխարը մորթիր։ Ռուսաստանից եկած տեգրս թե` չէ, պետք
չի, ես կգնամ հավի բուդ կառնեմ։ Մտածեցի` չի ուզում մեզ նեղություն տալ։ Ես նեղացա։Այս անգամ չլռեցի, ասեցի` տասներկու տա-
րի հոր տուն չի եկել, ոչխ արը մորթենք, էլ ո՞ր օրվա համար է։ Սկեսր այրս թարս նայեց ինձ։ Տեգորս հայացքն ինձ ավելի հարազատ
դարձավ։
Մինչև մորթեցին, ես միայնակ վազվզեցի էս կողմ, էն կողմ, հաց սարքեցի, չեղած տեղից սեղան դրեցի։ Խորովածը թոնրից բերեցին,
սեղանն արդեն պատրաստ էր։Բոլորը նստեցին սեղանի շուրջ, ինձ նստելու տեղ չեղավ։ Աթոռները հազիվ իրենց բավականացրեց։
Ես ու մանր աղջիկներս մնացինք վառարանի մոտ կանգնած։Սկսեցին սրա-նրա կենացը խմել,մոռացան, որ մի տղա էլ ունեն անտեր,
ռուսաստանները, որի տեղն անգամ վերջին տարիներին չգիտեն։Մոռացան, որ էդ անտեր ռուսաստանների պատճառով իրենց այդ
տղան մի անտեր ու ջահել հարս է թողել տանը, որ ոչ թե սիրո, ոչ թե ջերմության, այլ ընդամենը մի հարգանքի կարիք ունի։
Մեկ էլ հանկարծ հիշեցին իրենց ղարիբ որդուն, որոշեցին նրա կեն ացն էլ խմել։Կենացի պահին ինձ էլ մտաբերեցին,ասին` խառնենք
մի բաժակով էս անտերի կենացն էլ խմենք։Մի պահ, կարծես․ ինձ հարգված էի ուզում զգայի, մեկ էլ, փոխ արեն մի լավ բան կասեին
ինձ համար, ամենակարևոր մարդը` տեգրս, ում համար զոռով ոչխարը մորթել տվեցի, մի տեսակ նախատելով ու հրամայական, ինձ`
ոտքի վրա մնացած եթիմիս, այդ լռության մեջ ասաց.
Քեզ ի՞նչ ասեմ, մի տղա բեր, որ մարդամեջ մտնես, սեղանի շուրջ մարդկանց հետ կարողանաս նստել։ Հորս արևով եմ երդվում, ես
այդ տեսակի նվաստացում, այդպիսի վիրավորանք, ցավ չէի զգացել ու դրանից հետո էլ չեմ զգացել։Կրծքավանդակս սկսեց ցավել,
կոկորդս լցվեց, ականջներս ուռել էին, երևի կարմրել էի։ Ուզո ւմ էի լաց լինել, չէի կարող անում։ Մտածեցի` հենց հիմա երեխեքի
ձեռքը բռնել ու տանից դուրս գալ, գնալ՝ ուր որ պատահի, մենակ թե՝ սրանցից հեռու։ Չարեցի, մտածեցի` հերս կամաչի իմ երեսից։