Կինը, խղճալով անտուն տղամարդուն, թույլ տվեց, որ նա գիշերի իր տանը․ Կեսգիշերին տղամարդը ներխուժեց կնոջ սենյակ և․․․
Պատմությունը տեղի է ունեցել Տեխասում: Առանձնատներից մեկում ապրում էր 66 ամյա կին՝ իր երկու թոռնիկների հետ միասին:
Պատմության հերոսուհին պատմել է, որ թույլ է տվել մի անտուն տղամարդու գիշերել իր տանը, և նրան տեղավորել է հյուրասենյա-
կում:
Գիշերվա կեսին մուրացկանը լսել է ուժեղ հարվածի ձայն: Նա վեր է կացել և գնացել ստուգելու, թե ինչ է կատարվում: Տղամարդը
սկզբում մտածել է, թե տուն գողեր են մտել: Սակայն հետո Սմիթը այրվածի հոտ է զգացել:Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել տան երկ-
րորդ հարկում: Կինը պառկած էր անկողնում, իսկ այրվող առաստաղի կտորներն իր վրա էին ընկնում:
Սմիթը ներխուժել է ննջասենյակ, ձեռքերով մի կողմ գցել այրվող փայտի կտորները և տանտիրուհուն արագ դուրս է բերել:Սակայն
հիշելով,որ ներսում մնացել են փոքր երեխաները,ուշադրություն չդարձնելով կրակին և խեղդող ծխին՝ վերադարձել է տուն: Տղամար-
դը գրկել է երեխաներին և դուրս վազել: Բարեբախտաբար, ոչ մեկ չէր հասցրել տուժել:
Տարեց կինը 40 տարի ապրել էր այդ տանը,սակայն այն հիմա լիովին այրված է: Բայց կարևորն այն է, որ բոլորը ողջ են մնացել: Կնոջ
բարությունն իր և թոռների փրկությունը դարձավ:Քիչ են այն մարդիկ, ովքեր կկերակրեին մուրացկաններին և թույլ կտային գիշերել
իրենց տանը: Բայց եթե չլիներ Սմիթը, հավանաբար, կինն ու երեխաները չէին կարողանա ժամանակին լքել այրվող տունը: