ՍԻՐԱՅԻՆ ԹԵՍՏ. «Սիրո ծառ» Ընտրեք ծառերից մեկը և պարզեք, թե ինչպիսին եք հարաբերություններում

Տվյալ թեստը նախատեսված է հոգեվերլուծություն անցկացնելու և բացահայտելու անձնային այն հիմնական հատկությունները, որոնք արտահայտվում են հակառակ սեռի հետ հարաբերություններ ստեղծելու ժամանակ: Читать далее «ՍԻՐԱՅԻՆ ԹԵՍՏ. «Սիրո ծառ» Ընտրեք ծառերից մեկը և պարզեք, թե ինչպիսին եք հարաբերություններում»

Ի՞նչ կկատարվի ձեր օրգանիզմում, եթե հենց հիմա թողնեք ծխելը. Կարդալով այս հոդվածը Դուք անմիջապես կհրաժարվեք ծխախոտից

Ի՞նչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ, եթե հենց այս պահին դադարեք ծխել: Շատերը կարծում են, որ եթե մարդը տևական ժամանակ ծխում է, ապա առողջությունը անվերադարձ կորցնում է: Դա այդպես չէ: Ծխելը դադարեցնելուց հաշված րոպեներ հետո օրգանիզմում տեղի են ունենում դրական փոփոխություններ: Թվեմ դրանցից մի քանիսը: Читать далее «Ի՞նչ կկատարվի ձեր օրգանիզմում, եթե հենց հիմա թողնեք ծխելը. Կարդալով այս հոդվածը Դուք անմիջապես կհրաժարվեք ծխախոտից»

Ինչպես մաքրել գազօջախի բռնակները. ձեզ պետք կգա ընդամենը 1 բյուջետային դեղամիջոց

Ոչ բոլոր գազօջախների բռնակներն են դուրս գալիս ու դա իսկական գլխացավանք է։ Այդպիսի բռնակները մաքրելը շատ դժվար է։ Читать далее «Ինչպես մաքրել գազօջախի բռնակները. ձեզ պետք կգա ընդամենը 1 բյուջետային դեղամիջոց»

Տեսողությունը վերականգնող թուրմ. այս բաղադրատոմսը ծախսեր չի պահանջում և մատչելի է բոլորին, մնում է միայն՝ չծուլանաք։

Առաջարկում  ենք  հիանալի դեղատոմս աչքերի հիվանդությունից տառապողներին։  Այս դեղատոմսով լիովին կապաքինեք աչքի այնպիսի հիվանդություններ, ինչպես օրինակ՝ գլաուկոման, կատարակտան (ոսպնյակի մթագնում), արցունքոտվությունը,  կարճատեսությունը, հեռատեսությունը և այլն։ Читать далее «Տեսողությունը վերականգնող թուրմ. այս բաղադրատոմսը ծախսեր չի պահանջում և մատչելի է բոլորին, մնում է միայն՝ չծուլանաք։»

Բժիշկները չկարողացան բառ անգամ արտաբերել․այս միջոցը հանում է ծնկների ու հոդերի ցավը, վերականգնում ոսկորները

Փորձված եղանակ

Մարդիկ, որոնք տառապում են փորացավից, լավ գիտեն՝ ինչ անտանելի բան է դա։ Ցավազրկող հաբեր ընդունելը լուծում չէ։ Читать далее «Բժիշկները չկարողացան բառ անգամ արտաբերել․այս միջոցը հանում է ծնկների ու հոդերի ցավը, վերականգնում ոսկորները»

Բազմաթիվ բաղադրատոմսեր կան, որոնց համար պահանջվում է շերտավոր խմոր. սովորեք պատրաստել ինքներդ

Բաղադրիչներ` ջուր — 200 մլ, ալյուր — 350 գ (բարձր կարգի), կարագ — 50 գ, աղ — 1/2 թ/գ, փխրեցուցիչ — 1 թ/գ

Պատրաստման եղանակը: Ալյուրն ու փխրեցուցիչը կաթսայի մեջ խառնում ենք, մաղում և ավելացնում ենք աղը: Նշենք, որ աղը շատ կարևոր է, քանի որ այն զգալիորեն լավացնում է խմորի համը և ապահովում է շերտերի առկայությունը:

Սակայն միևնույն ժամանակ պետք չէ չափից ավելի լցնել, քանի որ քաղցր թխվածք պատրաստելիս տհաճ կլինի: Եթե օգտագործում եք աղ դրած կարագ, աղի քանակությունը կարող եք պակասեցնել: Լավ խառնում ենք, նորից մաղում, որպեսզի ալյուրը լավ հագենա թթվածնով:

Ավելացնում ենք ջուրն ու ձեռքի հարիչով խառնում: Պետք է լցնել սառը ջուր, բայց ոչ սառցաջուր: Ավելի փքուն ու նուրբ խմոր ստանալու համար կարելի է ջրի մի մասը փոխարինել կաթով: Ստացված խառնուրդը լցնում ենք սեղանին ու խմոր հունցում՝ անհրաժեշտության դեպքում աստիճանաբար ալյուր ավելացնելով: Պետք է ստացվի բավականաչափ առաձգական ու պիրկ խմոր, որը ձեռքերին չի կպչում:

Խմորը 3 մմ հաստությամբ ուղղանկյուն բացում ենք և դանակով հավասար կիսում: Նախապես սենյակային ջերմաստիճանում թեթևակի փափկած կարագը քսում ենք խմորի մի կտորի վրա, վրան դնում մյուս կտորը:

Ուղղանկյուն խմորը մեկ անգամ ևս կտրում ենք և վրան կարագ քսում: Խմորը ռուլետի նման փաթաթում ենք, դնում թաղանթի մեջ ու պահում սառցախցիկում: Այն կարելի է օգտագործել անմիջապես կամ էլ՝ երբ կարիքը լինի:

Իսկ թե ինչպես և ինչ պատրաստել այդ խմորից, որոշեք ինքներդ, քանի որ շերտավոր խմորով կարելի է պատրաստել անթիվ-անհամար խմորեղեններ: Հիշեցում. շերտավոր խմոր պատրաստելիս ցանկալի է ընտրել յուղալի կարագ. որքան յուղայնությունը բարձր լինի, այնքան լավ։

Ինչ է ձեր հորոսկոպի նշանն ասում այն մասին, թե ինչպիսի տղամարդկանց եք դուք սիրահարվում

Խոյ: Հիմնականում ձեր կողքին են հայտնվում հոգատար և բարետես տղամարդիկ:

Ցավոք, երբեմն նրանք ձեզնից ավելի շատ էնեգիա և ուշադրություն են պահանջում, քան դուք պատրաստ եք իրենց տալ: Համարձակ պայքարեք ձեր անձնական տարածքի համար, դուք պարտավոր չեք ամեն վայրկյան նրանց կողքին լինել:

Ցուլ: Ձեզ գրավում են նպատակասլաց տղամարդիկ, ովքեր ունեն սեփական տեսակետն ամեն հարցի շուրջ: Մյուս կողմից՝ դուք ինքներդ էլ պատրաստ եք պաշտպանել ձեր տեսակետը մինչև վերջին շունչը, այնպես որ, եթե նա նույնքան համառ է, որքան դուք, իրավիճակն իրոք պայթյունավտանգ է:

Երկվորյակներ: Դուք սիրում եք խարիզմատիկ և արկածասեր տղամարդկանց: Ռիսկերի դիմող տղամարդն իսկույն կհալեցնի ձեր սիրտը: Ձեր տղամարդը պետք է կարողանա ձեր հետևից հասնել և բազմազանություն ապահովել, հակառակ դեպքում դուք շատ արագ նրանից կհեռանաք, քանի որ ատում եք միօրինակությունը:

Խեցգետին: Դուք շատ խորը էմոցիոնալ մարդ եք, ուստի ձեզ հարկավոր է մեկը, ով կհաղորդի ձեզ էմոցիոնալ կայունություն: Դուք տնային մարդ եք, չեք սիրում գիշերային ակումբներ հաճախել, և ավելի հավանական է, որ ձեզ սիրուն գտնեք աշխատանքի վայրում. չէ՞ որ դուք անընդհատ տեսնում եք նրան, ճանաչում եք, վստահում:

Առյուծ: Ձեզ գրավում են խելացի, կրեատիվ, տարբերվող, գեղեցիկ և ուշադրություն գրավող տղամարդիկ: Դե դուք ինքներդ էլ բնածին լիդեր եք, որը միշտ գտնվում է ուշադրության կետրոնում, ուստի ձեր և ձեր սիրելիի հանդիպման ամենահավանական վայրը կարմիր գորգն է: Դուք աստղ եք և ցանկանում եք ձեզ համապատասխան մեկին գտնել և փայլել միասին:

Կույս: Ձեզ գրավում են արտիստիկ և խորը կերպարներն, ովքեր ունեն ձեր աջակցության և խնամքի կարիքը: Ցավոք, դուք հաճախ հանդիպում եք մի անարժանի, ում շատ դուր է գալիս ձեր հոգատարությունն ու վերաբերմունքը, սակայն նա ինքը ոչ մի կերպ չի ցանկանում նույնն արտահայտել ձեր հանդեպ: Նման պարագայում ավելի քան բնական է վերջ տալ այդպիսի հարաբերություններին և գտնել մեկին, ով կգնահատի ձեզ:

Կշեռք: Էներգիա, ինքնավստահություն. ահա այն, ինչ ձեզ գրավում է: Ձեզ դուր են գալիս համառ տղամարդիկ, ովքեր չեն վարանում ձեզ համար պայքարել: Սակայն, ցավոք, դուք շատ հաճախ անում եք անհաջող ընտրություն և չեք իմանում ինչպես ազատվել դրանից:

Կարիճ: Ձեզ դուր են գալիս պրակտիկ և համբերատար տղամարդիկ, ովքեր ի վիճակի կլինեն ձեզ դիմանալու և անկախ ամեն բանից՝ ձեր կողքին մնալու: Դուք շատ նվիրվող եք, սակայն հանուն արդարության պետք է ասել, որ նաև շատ պահանջկոտ եք: Ձեզ հարկավոր է նա, ով կկարողանա հանդարտեցնել ձեր տրամադրության տատանումները:

Աղեղնավոր: Ձեզ դուր են գալիս խելացի, արկածասեր և լայն մտահորիզոնի տեր մարդիկ: Ձեր սիրտը կարող է գրավել տոկուն և անվախ տղամարդը:

Այծեղջյուր: Ձեզ դուր են գալիս զգացական և հավատարիմ տղամարդիկ, ովքեր պատրաստ են ձեր պարուրել հոգատարությամբ, երբ դուք հոգնած վերադառնաք աշխատանքից: Դուք մշտապես զբաղված եք, ուստի ժամանակ չունեք չկողմնորոշված և անլուրջ տղամարդկանց համար:

Ջրհոս: Ձեր երազկոտ և փոփոխական բնույթի շնորհիվ ձեզ գրավում են արտիստիկ, համարձակ տղամարդիկ, ովքեր հստակ գիտեն, թե ով են իրենք և ինչ են ուզում այս կյանքից: Ձեզ հարկավոր է սեփական տեսակետ ունեցող և այն պաշտպանող մեկը, ում կողքին դուք ձեզ ապահով կզգաք:

Ձկներ: Ձեզ դուր են գալիս կայուն, բանիմաց տղամարդիկ, ովքեր կկարողանան կանոնակարգել ձեր կյանքի մշտնջենական քաոսը: Դրա փոխարեն նրանք կստանան աշխարհի ամենառոմանտիկ և սիրող կնոջը: