Բժիշկները չկարողացան բառ անգամ արտաբերել․այս միջոցը հանում է ծնկների ու հոդերի ցավը, վերականգնում ոսկորները

Փորձված եղանակ

Մարդիկ, որոնք տառապում են փորացավից, լավ գիտեն՝ ինչ անտանելի բան է դա։ Ցավազրկող հաբեր ընդունելը լուծում չէ։ Читать далее «Բժիշկները չկարողացան բառ անգամ արտաբերել․այս միջոցը հանում է ծնկների ու հոդերի ցավը, վերականգնում ոսկորները»

Բազմաթիվ բաղադրատոմսեր կան, որոնց համար պահանջվում է շերտավոր խմոր. սովորեք պատրաստել ինքներդ

Բաղադրիչներ` ջուր — 200 մլ, ալյուր — 350 գ (բարձր կարգի), կարագ — 50 գ, աղ — 1/2 թ/գ, փխրեցուցիչ — 1 թ/գ

Պատրաստման եղանակը: Ալյուրն ու փխրեցուցիչը կաթսայի մեջ խառնում ենք, մաղում և ավելացնում ենք աղը: Նշենք, որ աղը շատ կարևոր է, քանի որ այն զգալիորեն լավացնում է խմորի համը և ապահովում է շերտերի առկայությունը:

Սակայն միևնույն ժամանակ պետք չէ չափից ավելի լցնել, քանի որ քաղցր թխվածք պատրաստելիս տհաճ կլինի: Եթե օգտագործում եք աղ դրած կարագ, աղի քանակությունը կարող եք պակասեցնել: Լավ խառնում ենք, նորից մաղում, որպեսզի ալյուրը լավ հագենա թթվածնով:

Ավելացնում ենք ջուրն ու ձեռքի հարիչով խառնում: Պետք է լցնել սառը ջուր, բայց ոչ սառցաջուր: Ավելի փքուն ու նուրբ խմոր ստանալու համար կարելի է ջրի մի մասը փոխարինել կաթով: Ստացված խառնուրդը լցնում ենք սեղանին ու խմոր հունցում՝ անհրաժեշտության դեպքում աստիճանաբար ալյուր ավելացնելով: Պետք է ստացվի բավականաչափ առաձգական ու պիրկ խմոր, որը ձեռքերին չի կպչում:

Խմորը 3 մմ հաստությամբ ուղղանկյուն բացում ենք և դանակով հավասար կիսում: Նախապես սենյակային ջերմաստիճանում թեթևակի փափկած կարագը քսում ենք խմորի մի կտորի վրա, վրան դնում մյուս կտորը:

Ուղղանկյուն խմորը մեկ անգամ ևս կտրում ենք և վրան կարագ քսում: Խմորը ռուլետի նման փաթաթում ենք, դնում թաղանթի մեջ ու պահում սառցախցիկում: Այն կարելի է օգտագործել անմիջապես կամ էլ՝ երբ կարիքը լինի:

Իսկ թե ինչպես և ինչ պատրաստել այդ խմորից, որոշեք ինքներդ, քանի որ շերտավոր խմորով կարելի է պատրաստել անթիվ-անհամար խմորեղեններ: Հիշեցում. շերտավոր խմոր պատրաստելիս ցանկալի է ընտրել յուղալի կարագ. որքան յուղայնությունը բարձր լինի, այնքան լավ։

Ինչ է ձեր հորոսկոպի նշանն ասում այն մասին, թե ինչպիսի տղամարդկանց եք դուք սիրահարվում

Խոյ: Հիմնականում ձեր կողքին են հայտնվում հոգատար և բարետես տղամարդիկ:

Ցավոք, երբեմն նրանք ձեզնից ավելի շատ էնեգիա և ուշադրություն են պահանջում, քան դուք պատրաստ եք իրենց տալ: Համարձակ պայքարեք ձեր անձնական տարածքի համար, դուք պարտավոր չեք ամեն վայրկյան նրանց կողքին լինել:

Ցուլ: Ձեզ գրավում են նպատակասլաց տղամարդիկ, ովքեր ունեն սեփական տեսակետն ամեն հարցի շուրջ: Մյուս կողմից՝ դուք ինքներդ էլ պատրաստ եք պաշտպանել ձեր տեսակետը մինչև վերջին շունչը, այնպես որ, եթե նա նույնքան համառ է, որքան դուք, իրավիճակն իրոք պայթյունավտանգ է:

Երկվորյակներ: Դուք սիրում եք խարիզմատիկ և արկածասեր տղամարդկանց: Ռիսկերի դիմող տղամարդն իսկույն կհալեցնի ձեր սիրտը: Ձեր տղամարդը պետք է կարողանա ձեր հետևից հասնել և բազմազանություն ապահովել, հակառակ դեպքում դուք շատ արագ նրանից կհեռանաք, քանի որ ատում եք միօրինակությունը:

Խեցգետին: Դուք շատ խորը էմոցիոնալ մարդ եք, ուստի ձեզ հարկավոր է մեկը, ով կհաղորդի ձեզ էմոցիոնալ կայունություն: Դուք տնային մարդ եք, չեք սիրում գիշերային ակումբներ հաճախել, և ավելի հավանական է, որ ձեզ սիրուն գտնեք աշխատանքի վայրում. չէ՞ որ դուք անընդհատ տեսնում եք նրան, ճանաչում եք, վստահում:

Առյուծ: Ձեզ գրավում են խելացի, կրեատիվ, տարբերվող, գեղեցիկ և ուշադրություն գրավող տղամարդիկ: Դե դուք ինքներդ էլ բնածին լիդեր եք, որը միշտ գտնվում է ուշադրության կետրոնում, ուստի ձեր և ձեր սիրելիի հանդիպման ամենահավանական վայրը կարմիր գորգն է: Դուք աստղ եք և ցանկանում եք ձեզ համապատասխան մեկին գտնել և փայլել միասին:

Կույս: Ձեզ գրավում են արտիստիկ և խորը կերպարներն, ովքեր ունեն ձեր աջակցության և խնամքի կարիքը: Ցավոք, դուք հաճախ հանդիպում եք մի անարժանի, ում շատ դուր է գալիս ձեր հոգատարությունն ու վերաբերմունքը, սակայն նա ինքը ոչ մի կերպ չի ցանկանում նույնն արտահայտել ձեր հանդեպ: Նման պարագայում ավելի քան բնական է վերջ տալ այդպիսի հարաբերություններին և գտնել մեկին, ով կգնահատի ձեզ:

Կշեռք: Էներգիա, ինքնավստահություն. ահա այն, ինչ ձեզ գրավում է: Ձեզ դուր են գալիս համառ տղամարդիկ, ովքեր չեն վարանում ձեզ համար պայքարել: Սակայն, ցավոք, դուք շատ հաճախ անում եք անհաջող ընտրություն և չեք իմանում ինչպես ազատվել դրանից:

Կարիճ: Ձեզ դուր են գալիս պրակտիկ և համբերատար տղամարդիկ, ովքեր ի վիճակի կլինեն ձեզ դիմանալու և անկախ ամեն բանից՝ ձեր կողքին մնալու: Դուք շատ նվիրվող եք, սակայն հանուն արդարության պետք է ասել, որ նաև շատ պահանջկոտ եք: Ձեզ հարկավոր է նա, ով կկարողանա հանդարտեցնել ձեր տրամադրության տատանումները:

Աղեղնավոր: Ձեզ դուր են գալիս խելացի, արկածասեր և լայն մտահորիզոնի տեր մարդիկ: Ձեր սիրտը կարող է գրավել տոկուն և անվախ տղամարդը:

Այծեղջյուր: Ձեզ դուր են գալիս զգացական և հավատարիմ տղամարդիկ, ովքեր պատրաստ են ձեր պարուրել հոգատարությամբ, երբ դուք հոգնած վերադառնաք աշխատանքից: Դուք մշտապես զբաղված եք, ուստի ժամանակ չունեք չկողմնորոշված և անլուրջ տղամարդկանց համար:

Ջրհոս: Ձեր երազկոտ և փոփոխական բնույթի շնորհիվ ձեզ գրավում են արտիստիկ, համարձակ տղամարդիկ, ովքեր հստակ գիտեն, թե ով են իրենք և ինչ են ուզում այս կյանքից: Ձեզ հարկավոր է սեփական տեսակետ ունեցող և այն պաշտպանող մեկը, ում կողքին դուք ձեզ ապահով կզգաք:

Ձկներ: Ձեզ դուր են գալիս կայուն, բանիմաց տղամարդիկ, ովքեր կկարողանան կանոնակարգել ձեր կյանքի մշտնջենական քաոսը: Դրա փոխարեն նրանք կստանան աշխարհի ամենառոմանտիկ և սիրող կնոջը: